dinsdag 17 juli 2007

ԴԱՎԻԹ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՄՈՏ ԷՐ ՀԱՋՈՂՈւԹՅԱՆԸ



Ա1+
Հայ շախմատիստ Դավիթ Զաքարյանը, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, Հունաստանի Ագիոս Իկարոս քաղաքում անցկացված միջազգային փառատոնում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Վերջին տուրում Դավիթը սեւերով առավելության է հասել Մայքլ Սինգլետոնի նկատմամբ: Նա ընդամենը կես միավոր է զիջել մրցաշարի հաղթող դարձած ուկրաինացի Շնեյդերին եւ ուզբեկ Զագրեբլնիին:

Զաքարյանի ՚Ա1+ՙ-ի հետ հեռախոսազրույցում Հունաստանից նշեց, որ մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել. ՚Մասնակցում էին 182 շախմատիստներ եւ մինչեւ վերջին պահը բավական լարված պայքար էր ընթանում: Ցավոք մրցաշարի միջնամասում կորցրած միավոների պատճառով զրկվեցի առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունից, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ իմ ելույթիցՙ: Վերջին տարիներին Հունաստանում հանդես եկող Զաքարյանը հայտնեց նաեւ, որ այս երկրում սկսել են մեծ ուշադրություն դարձնել մարզաձեւին. ՚Շախմատով հետաքրքրվողների թիվը Հունաստանում աճում է օրեցոր: Իսկ նման մրցաշարերի թիվը զգալիորեն աճել էՙ:

Geen opmerkingen: